Հալեպում ռուս սակրավորները մեկուկես հեկտար տարածք են ականազերծել
SOCIETYՌուս սակրավորները զինյալներից ազատագրված Հալեպում մաքրել են 1,5 հազար հեկտար տարածք՝ վնասազերծելով ավելի քան 23 հազար պարթյունավտանգ առարկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հայտնել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
Հալեպի ընդհանուր տարածքը, դատելով բաց աղբյուրներից, կազմում Է շուրջ 190 քառակուսի կիլոմետր (19 հազար հեկտար):
«Այսօրվա դրությամբ, ՌԴ զինված ուժերի միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները միայն Հալեպում ավելի քան 1,5 հազար հեկտար տարածքում հայտնաբերել եւ վնասազերծել են 23 հազարից ավելի պայթյունավտանգ առարկաներ»,-ասել Է գեներալը՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարության՝ հունվարի 10-ին կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



