Շիրակի մարզում փակ ճանապարհ չկա
SOCIETY Շիրակի մարզում փակ ճանապարհ չկա: Այս պահին մարզի բոլոր ճանապարհները անցանելի են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության, կապի, տրանսպորտի ու ճանապարհաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը՝ փաստելով, որ մարզի ճանապարհների վիճակի մասին ահազանգեր իրենք չեն ստացել:
«Ձյունն այս պահին շատ քիչ է, և ճանապարհներն անցանելի են, իսկ այն տարածքներում, որտեղ զգացվում է կարիքը, կատարվում է ճանապարհների մշակում՝ աղավազային խառնուրդով: Մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերություններն ամեն դեպքում պատրաստ են ցանկացած պահի իրականացնել ճանապարհների մաքրման աշխատանքներ»,-նշեց պատասխանատուն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



