ԵԽԽՎ համազեկուցողներն այցելելու են Բաքու
INTERNATIONAL NEWSԵվրոպայի խորհրդի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներ ունեցող համազեկուցողներ Ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննաքը եւ Ռումինիայի ներկայացուցիչ Կեսար Ֆլորին Պրեդան հունվարի 12-ից 14-ը կլինեն Ադրբեջանում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում գտնվելու օրերին համազեկուցողները կհանդիպեն Ադրբեջանի նախագահի, արդարադատության եւ ներքին գործերի նախարարների, պատգամավորների, գլխավոր դատախազի, գերագույն դատարանի նախագահի հետ եւ այլն:
Այցի ընթացքում համազեկուցողները նախատեսում են հանդիպել նաեւ Ադրբեջանի խորհրդարանական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



