Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Սեպտեմբերի 21-ի գլխավոր խորհուրդը մեր որոշումների գինն է սերունդների համար. Սերժ Սարգսյանի ուղերձը

SOCIETY

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնÕ « առթիվ:


***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Վեհափա՛ռ Տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

Հայ ժողովրդի հազարամյա ընթացքը մեր օրացույցի ամեն մի էջը լցրել է անթիվ-անհամար հիշողություններով։ Լցրել է ուրախության արցունքներով ու կորուստների ցավով։ Լցրել է պայքարի հաստատակամությամբ ու հերոսական մարտակոչերով։ Լցրել է ծանր գիշերը լուսացնողի հույսի աղոթքներով ու լույսի առաջին շողերը դիմավորողի հավատավոր հաղթանակով։ Լցրել է լուսանցքից լուսանցք։ Լցրել է առաջին տողից մինչև այն տողը, որ մենք ենք գրում։

Մեր ժողովուրդը շատ լավ հիշում է պայքարի ու մաքառման իր օրացույցի յուրաքանչյուր թերթը։ Հիշում է մեր բազմադարյա ճանապարհին ընկածներին և տոնում մեր միասնականության հաղթանակի ամեն օրը։

Մեր պատմության օրացույցում կան թերթեր, որոնք շարված են ոսկե տառերով, թերթեր, որոնք մեր ճակատագիրն են դարձել տասնամյակներ, դարեր ու հազարամյակներ շարունակ։ Դարձել են նաև մեր ազգային կերպարն աշխարհին ներկայացնող անձնագրի էջերը։

Ոսկետառ հենց այսպիսի նոր էջ գրեց մեր ժողովուրդն իր պատմական հիշողության օրացույցում քսանչորս տարի առաջ` այս օրը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մի ողջ ժողովուրդ գրեթե միաբերան հայտարարեց ի լուր աշխարհի, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բեռը, պատասխանատվությունը, պատիվը։

Եվ ամեն անգամ, երբ օրացուցային տարին բոլորելուն մնում է ուղիղ հարյուր և մեկ օր, մենք վերահաստատում ենք մեր այս ուխտը և ի լուր աշխարհի հայտարարում` մենք այստեղ ենք, մենք անսասան ենք ու հաստատակամ։ Մենք ենք մեր ճակատագրի տերը, ու մերն է մեր նախնիների ժառանգությունը։ Մենք ենք մեր զավակների անամպ առավոտների երաշխավորն ու մեր ծնողների խաղաղ մայրամուտի գրավականը։ Մենք` և ոչ այլ ոք։

Ձայնում ենք մեր հայերենով, որով աղոթել ենք քաղաքակրթության արշալույսին և որն այսօր հնչում է աշխարհի ամենաբարձր ամբիոններից։ Հնչում է նաև շնորհիվ քսանչորս տարի առաջ մեր ժողովրդի դրսևորած բացարձակ միասնականության։

Այդ միասնականությունը մեզ ոչ միայն անկախություն պարգևեց, այլև երկուսուկես տասնամյակ շարունակ պայքարի կորով ու արարելու ոգի տվեց։ Ժամանակի ընձեռած հնարավորությանն ու նրա նետած մարտահրավերներին մեր միանշանակ այդ պատասխանը հաստատություններ կերտեց՝ պետություն, բանակ, շուկայական տնտեսություն, քաղաքացիական հասարակություն։

Սակայն մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հպարտ ու գեղեցիկ սերունդն է։

Անկախության կանչին մեր միասնական ու հնչեղ արձագանքը, մեր «Այո»-ն հրաշք գործեց։ Ծնեց անկոտրում այն զինվորին, ում այսօր սառնասիրտ վարձկանից ու զոմբիացված հրոսակից բաժանում է ընդամենը հարյուր քայլ։ Այն զինվորին, ով գիտի, սակայն, որ իր եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի անդորրն ու խաղաղ քունը, գոյությունն իսկ անէությունից բաժանում է հենց այդ հարյուր քայլը։ Այն զինվորին, ով արկածախնդիր հարևանին այդ հարյուր քայլը հաղթահարելու ամեն մի փորձի դիմաց ստիպում է վճարել, շատ թանկ վճարել։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Օրացույցի այս օրը խորհուրդ ունի ոչ միայն մեզ համար, այլև համայն մարդկության համար։ Զուգադիպություն է, թե ճակատագիր, սակայն հենց այս օրը, երբ մեր ժողովուրդը ցնծում է անկախ ու խաղաղ ապրելու իր կամքի տոնին, Միավորված ազգերի կենտրոնակայանում զարկում է Խաղաղության զանգը։ Զրնգում է հնչեղ ու բարձր։ Ու ոգեկոչում է բոլորի հիշատակը, ովքեր զոհվել ու զոհվում են պատերազմի նախճիրում։ Զրնգում է` ի հիշեցում խաղաղ ապրելու և բռնությունից զերծ մնալու մարդու հիմնարար իրավունքի։ Զրնգում է` պահանջելով հրադադար ու խաղաղություն երեխաների ու տարեցների, կանանց ու տղամարդկանց համար։

Ցավոք, Խաղաղության միջազգային այս օրն անգամ Խաղաղության զանգի հնչյունները հաճախ խլանում են կրակահերթերից ու արկերի պայթյուններից, հրետանային համազարկերից ու հրթիռակոծության թնդյուններից։

Մեր սահմաններին, մեր գյուղերում, մեր լեռներում, մեր հովիտներում էլ սեպտեմբերի 21-ի գիշերը երբեմն, ավաղ, լուսանում է ոչ թե Խաղաղության զանգի հնչյուններով, այլ մարտական ահազանգի կոչնակով։

Պատերազմի ճիրաններում գալարվում են մեր դռնից համաշխարհային չափանիշներով մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող` ցեղասպանության արհավիրքից մազապուրծ մեր պապերին ու տատերին պատսպարած Մերձավոր Արևելքի ժողովուրդները։ Սեպտեմբերի 21-ին երկուսուկես տասնամյակ առաջ մեր հնչեղ «Այո»-ն այսօր ապաստան ու ջերմություն է դարձել Մերձավոր Արևելքի ամենակուլ հակամարտություններից տնահալած մեր արյունակիցներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 21-ի գլխավոր խորհուրդը, թերևս, մեր որոշումների գինն է սերունդների համար ու մեր պատասխանատվությունը՝ գալիքի հանդեպ, այն հետքը, որ մեր գործերն ու անգործությունը ժամանակի խորքից թողնում են մեր տեսակի ճակատագրի վրա։ Թողնում են` որպես պսակ կամ որպես խարան։

Սահմանադրական բարեփոխումների այս կարևոր փուլում ընտրության առջև կանգնած մեր հայաստանցիները պիտի ականջալուր լինեն Սեպտեմբերի 21-ի հենց այս խորհրդին։ Ինչպիսին էլ լինի քո որոշումը, սիրելի՛ հայրենակից, հիշի՛ր, որ քո վճռից կախված է ոչ միայն քո, այլև զավակներիդ ապագան, ոչ այնքան քո, որքան սերունդներիդ ապահովությունն ու բարեկեցությունը։

Թող ընտրության խաչմերուկում հաստատակամ կամ դեռ տարակուսած մեր հայրենակիցների որոշումը լուսավորեն Սեպտեմբերի 21-ի՝ մեր ապագայի խավարը ցրող ճառագայթները։

Իշխանության հակակշիռների զարգացման, իրավունքի և պատասխանատվության հավասարակշռման վճռորոշ դարպասների առջև` վստահ եմ, պիտի կարողանանք քաջություն ունենալ ընդառաջ գնալու փոփոխություններին, անսալու ժամանակի հրամայականին ու դուրս գալու նորի հանդեպ վախի ճիրաններից։ Հանուն սերունդների։ Հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար Սեպտեմբերի 21-ը նաև վերածննդի խորհուրդ ունի։

Այո՛, օրացույցի այս թերթը լեցուն է նաև մեր ժողովրդի արյամբ հագեցած տողերով։ Մենք լավ ենք հիշում այդ տողերը։ Եվ հիշելու ենք, քանզի մեր երակներում Վանում, Մուշում, Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Էրզրումում ու Խարբերդում Օսմանյան կայսրության սրով նահատակված մեր հարազատների արյունն է հոսում։ Մերն է նաև նրանց պատգամը՝ անել ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր տեսակի գլխին այլևս երբեք չծանրանա բնաջնջման ու կոտորածի վտանգը։ Մերն է հավատը, որ հակասություններով ու վտանգներով լի աշխարհում, որ խելահեղ ու արագընթաց մեր օրերում հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան, անկախ պետականությունն է։ Մերն է համոզմունքը, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է։ Մերն է վստահությունը, որ արտաքին ու ներքին մարտահրավերներին արձագանքելու կարող միակ ուժը ժողովրդի միասնականությունն է բախտորոշ պահերին ու կարևորագույն խնդիրներում։

Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է։

Շնորհավո՛ր Անկախության տոնը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference