Թուրքիայի Կենտրոնական բանկը փորձում է փրկել ազգային արժույթը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Կենտրոնական բանկը, հաշվի առնելով թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը, որոշում է կայացրել ներգրավել հավելյալ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար:Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Կենտրոնական բանկի որոշմամբ` 2017 թվականի հունվարի 11-ից բանկերի փոխառնությունների սահմանաչափը կնվազեցվի մինչև 22 միլիարդ թուրքական լիրայի:
Հունվարի 10-ի առավոտյան լիրան պատմական նվազագույն արժեքի էր հասել եվրոյի նկատմամբ: Պատմական ռեկորդ սահմանելով` գործարքները կատարվել են 1 եվրոյի նկատմամբ 4 թուրքական լիրա փոխարժեքով: Դոլարի փոխարժեքը ևս բարձրացել էր` 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հասնելով 3,97 թուրքական լիրա փոխարժեքի:
ԿԲ որոշումից հետո դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ նվազել է` հասնելով 3,74-ի, իսկ եվրոն` 3,96-ի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



