Չինաստանում ավելի քան 1․4 հազար տարվա դամբարան են գտել
INTERNATIONAL NEWSՀնագետները Չինաստանի Խունան նահանգում մի հին դամբարան են գտել ՝ որմնանկարներով։ Դամբարանը կարող է ավելի քան 1․4 հազար տարվա վաղեմություն ունենալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Գիտնականների խոսքով, դամբարանի լայնությունը կազմում է երկու մետր, իսկ երկարությունը՝ 14 մետր։ Պատին հնագետները հայտնաբերել են գունավոր որմնանկար, որի վրա պատկերված են երկու կին՝ նույնատեսակ երկար հագուստներով ու բաց ուսերով։
Դամբարանը գտել են Չենժոու քաղաքի մոտ։ Ենթադրաբար այն պատկանում է Հյուսիսային ու Հարավային տոհմերի դարաշրջանին, այսինքն 420-589 թթ․։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



