Թուրքիայում աշակերտները ծեծել են ուսուցչին ու փոխտնօրենին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Անթալիա նահանգում աշակերտները ծեծել են իրենց զգուշացում արած ուսուցչին ու միջադեպին խառնված դպրոցի փոխտնօրենին։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Անթալիայի ոստիկանություն է դիմել դպրոցներից մեկի ուսուցիչը՝ պնդելով, որ երկրի հիմնի կատարման ժամանակ աշակերտներից մեկը գլխարկով է եղել ու խոսել մյուս աշակերտների հետ, իսկ երբ ինքը զգուշացրել է աշակերտին, ծեծի է ենթարկվել աշակերտների կողմից։
Դպրոցի փոխտնօրենը եւս պնդել է, թե իրեն էլ են ծեծել, երբ փորձել է միջամտել։
Միջադեպի մասնակից աշակերտներին հեռացրել են դպրոցից։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



