Ուշադրություն՝ նիհարել ցանկացողներին. Հնարավորին չափ շատ նուշ կերեք
PHOTOԳերմանացի մի խումբ գիտնականներ ուսումնասիրել և պարզել են, որ նուշն օգնում է նիհարել և ամրացնել առողջությունը: Շոկոլադի, արագ սննդի կամ չիփսի փոխարեն մեկ բուռ նուշ օգտագործելը հագեցնում է սովը, ավելացնում է սպիտակուցների քանակը և հնարավորություն է տալիս նվազեցնել աղի օգտագործման քանակը:
Գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաներին վարժեցնել նուշ օգտագործելուն: Նուշը շատ հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, օգտակար ճարպաթթուներով:
Այն բարելավում է սրտանոթային համակարգը, պահպանում է տեսողությունը, մաքրում օրգանիզմը, նվազեցնում գլխացավը եւ այլն:
Ընկույզի այս տեսակի օգտագործումը շատ հաճախ խորհուրդ են տալիս կանանց: Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E եւ մագնեզիում, որն անհրաժեշտ է կնոջ առողջության եւ գեղեցկության պահպանման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: