ԱՄՆ-ը հերքել է կիբեր հարձակման մասին Թուրքիայի մեղադրանքները
SOCIETYԹուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է մեղադրանքները ԱՄՆ կողմից Թուրքիայի նկատմամբ կիբեր հարձակում իրականացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել էր, որ Ստամբուլում գրանցված էլեկտրականության անջատումները պայմանավորված են ԱՄՆ-ից եկող կիբեր հարձակմամբ: Ի պատասխան նման հայտարարությունների` դեսպանությունից հայտնել են, որ դա իրականությանը չի համապատասխանում: «ԱՄՆ և Թուրքիայի միջև կիբեր հանցագործությունների դեմ պայքարի հարցում ամուր համագործակցություն կա»,- ասել են դեսպանությունից` հավելելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ համատեղ պայքարը կիբեր հարձակումների դեմ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



