ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել Է Ուլյուկաեւի գործով կես մլրդ ռուբլու կալանադրման մասին
INTERNATIONAL NEWSԴատարանը կալանք Է դրել 564 միլոն ռուբլու եւ անշարժ գույքի 15 օբյեկտների վրա, որոնք պատկանում են ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին: Այս մասին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում պատմել Է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2016 թվականի դեկտեմբերի կեսերին հաղորդվել Էր, որ դատարանը Սմոլենսկի մարզում կալանք Է դրել Ուլյուկաեւի 10 հողամասերի եւ տան վրա:
Տնտեսական զարգացման նախկին նախարարը գտնվում Է տնային կալանքի տակ: Նրան մեղադրում են 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:
Հունվարի 10-ին Մոսկայի Բասմանյան դատարանը նախկին նախարարի տնային կալանքի ժամկետը երկարացրել Է մինչեւ ապրիլի 15-ը: Գործի հետաքննությունը երկարացվել Է մինչեւ մայիսի 15-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



