ՄԱԿ-ն անհանգստացած Է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետեւանքներից
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ն անհանգստացած Է Սիրիայի հյուսիսի Էլ Բաբ քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողության հումանիտար հետեւանքներից, որն իրականացնում Է Թուրքիան սիրիական ընդդիմության մարտիկների հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ն անհանգստացած Է խաղաղ բնակիչների վիճակից, որոնց վրա ազդել են Էլ Բաբի շրջանում ԻՊ-ի դեմ իրականացվող գործողությունները»,- ասել Է Դյուժարիկը: Նրա խոսքով՝ քաղաքը եւ դրա շրջակայքը լքել Է շուրջ 30 հազար մարդ: Բացի դրանից, համաշխարհային կազմակերպությունը տեղեկատվություն Է ստացել մարտական գործողությունների հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին, գործողություններ, որոնք վերջին ամսին զգալիորեն ակտիվացել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



