Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին անոթների վիրահատության Է ենթարկվել
INTERNATIONAL NEWSԻտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին անոթների վիրահատության Է ենթարկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը:
Ինչպես ճշտում Է գործակալությունը, Իտալիայի կառավարության ղեկավարը տկարություն Է զգացել Փարիզից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպում Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Ջենտիլոնիին անմիջապես տեղափոխել են Հռոմի «Ջեմելի» հիվանդանոց, որտեղ նրան անոթների վիրաբուժական միջամտություն Է առաջարկվել:
Ինչպես նշում Է ANSA-ն, վիրահատությունը հաջող Է անցել:
62-ամյա Ջենտիլոնին անցյալ տարվա վերջին զբաղեցրել Է վարչապետի պաշտոնը՝ նախագահ Սերջո Մատարելայից համապատասխան մանդատ ստանալով Մատեո Ռենցիի պաշտոնաթողությունից հետո: Մինչ այդ Ջենտիլոնին գլխավորում Էր երկրի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



