Թուրքիայում 60 գործարար է կալանավորվել
INTERNATIONAL NEWSՍտամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում գործարարների է կալանավորել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է T24.com.tr լրատվամիջոցը:
110 գործարարի հարցաքննելուց հետո դատախազությունը որոշում է կայացրել նրանցից 60-ին կալանավորելու վերաբերյալ: Գործարարները մեղադրվում են գյուլենականների հետ առնչություններ ունենալու մեջ:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



