Սան Ֆրանցիսկոյից մեկնարկել Է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի արժեքը 55 հազար եվրո Է մեկ մարդու համար
SOCIETYՄիացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքից մեկնարկել Է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի նվազագույն արժեքը մեկ մարդու համար գրեթե 55 հազար եվրո Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ճամփորդության կազմակերպիչ ընկերության՝ Silversea Cruises-ի մամուլի տեղեկագրում:
Զբոսաշրջիկները Silver Whisper հանրանավով Սան Ֆրանցիսկոյից մեկնել են հունվարի 6-ին: Ծովային ճամփորդությունը կտեւի 116 օր եւ կավարտվի Մոնտե Կառլոյում:
Նավարկության ընթացքում նավը կմտնի աշխարհի 25 երկրների 62 նավահանգիստներ: Հանրանավի ուղեւորները, մասնավորապես, կկարողանան տեսնել Տեռակոտային բանակը Չինաստանում, կընթրեն Փիռլ Հարբորում, կլինեն Մալթայի թատրոնում:
Silver Whisper նավում սարքավորված են միայն լյուքս դասի նավախցիկներ: Այնտեղ նաեւ կան սպա-սալոն, լողավազան եւ երկու ջակուզի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



