Honda-ն ԱՄՆ-ում 772 հազար ավտոմեքենա Է հետ կանչում անվտանգության բարձիկների անսարքության պատճառով
SOCIETYHonda ճապոնական կոնցեռնը Honda եւ Acura մակնիշի 772 հազար ավտոմեքենա Է հետ կանչում ԱՄՆ-ում Takata ֆիրմայի արտադրության անվտանգության բարձիկների անսարքությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը:
Հետկանչի ծրագիրը տարածվում Է, մասնավորապես, 2008-2012 թվականների թողարկման Honda Accord-ների, Honda Civic-ի 2006-2011 թվականների, Honda Fit-ի 2007-2012 թվականների, ինչպես նաեւ Honda Insight-ի 2010-2012 թվականների մոդելների վրա:
Takata ճապոնական ընկերության անվտանգության բարձիկները 2014 թվականին հայտնվել Էին սկանդալի կենտրոնում: Դրանց անսարքության պատճառով հետ կանչված ավտոմեքենաների թվաքանակն ամբողջ աշխարհում արդեն գերազանցել Է 100 միլիոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



