Բրիտանացի գիտնականներն ատամն առանց պլոմբների բուժելու միջոց են գտել
SOCIETYԲրիտանացի գիտնականները համոզված են, որ ատամներին կարելի Է ստիպել ինքնուրույն վերականգնել վնասվածքները, եւ այդ կերպ վերջ դնել պլոմբներ օգտագործելուն:
Լոնդոնի Թագավորական քոլեջի թիմը պարզել Է, որ Tideglusib քիմիական նյութը կարող Է ատամի միջուկի բջիջներին ստիպել բուժել մկների ատամներում գոյացած ոչ մեծ անցքերը:
Science Reports-ում հրապարակված հետազոտության մեջ ասվում Է, որ այս մեթոդը կհանգեցնի «ամբողջական եւ արդյունավետ բնական վերականգնման»:
Tideglusib պատրաստուկը մեծացնում Է ատամի միջուկի ցողունային բջիջների ակտիվությունը, ինչը թույլ Է տալիս վերականգնել մկների ատամների 0,13 միլիմետր տրամագծով անցքերը, պատմել են գիտնականները:
Պատրաստուկով ներծծված կենսալուծվող սպունգը տեղադրվում Է ատամի վնասված մասում, իսկ վերեւից պաշտպանիչ շերտածածկույթ Է դրվում: Սպունգի քայքայմանը զուգընթաց դրան փոխարինում Է ատամոսկրը, եւ ատամը բուժվում Է:
Ներկայում գիտնականներն ուսումնասիրում են՝ կարելի Է արդյոք այս նույն ձեւով վերականգնել ատամների ավելի խոշոր վնասվածքները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



