Սիրիական բանակը Հալեպում հայտնաբերել է ահաբեկիչներին պատկանող պահեստ՝ քիմիկատներով
SOCIETY Սիրիական բանակի ստորաբաժանումները հունվարի 11-ին Հալեպի հին թաղամասերում հայտնաբերել են քիմիական նյութերի պահեստ, որը պատկանել Է ահաբեկիչներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ քաղաքի արեւելյան շրջանները հետազոտելիս «հայտնաբերվել Է պահեստ սաուդյան ծագմամբ քիմիական նյութերով, այդ թվում՝ ծծմբով եւ քլորով»:
Նշվում Է, որ «այդ քիմիական նյութերն ահաբեկիչներն օգտագործել են Հալեպի բնակելի շրջանների գնդակոծման համար պայթանյութեր արտադրելիս»:
Գործակալությունը հիշեցնում Է, որ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին ահաբեկիչներն օգտագործել են քլորով արկեր քաղաքի հարավի Էլ Համդանիա թաղամասը գնդակոծելիս: Այդ ժամանակ տուժել Էր 48 մարդ: 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրոհ Է ձեռնարկվել Մինյան արվարձանում, որտեղ գազերից թունավորվել Է ութ քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



