Ֆրանսիան Սիրիայում առաջնահերթություն Է համարում Ռաքայի ազատագրումն ԻՊ-ից
INTERNATIONAL NEWSՄիջազգային կոալիցիայի ուժերի կողմից Սիրիայի Ռաքա քաղաքի շուտափույթ գրավումը, որը համարվում Է «Իսլամական պետության» զինյալների «մայրաքաղաքը», Փարիզի համար մնում Է առաջնահերթություններից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ասված Է Ելիսեյան պալատի՝ հունվարի 11-ին տարածված հայտարարության մեջ:
«Անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը քննարկեց Սիրիայի իրադրությունը եւ ամենակարճ ժամկետներում Ռաքայի գրավումը նախապատրաստելու միջոցները, ինչը գերակա խնդիր Է մնում մեր ազգային անվտանգության համար»,- ասված Է Ֆրանսիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին նվիրված պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հանդիպման մասնակիցները նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ ողջունել են Մոսուլում իրաքյան զորքերի առաջխաղացումը կոալիցիայի օժանդակությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



