Գիտնականները խորհուրդ են տալիս օտար լեզուներ ուսումնասիրել
PHOTOԳիտնականները բացահայտել են, որ նրանք, ովքեր մեծ տարիքում են սկսել օտար լեզուներ ուսումնասիրել, բարելավում է ռեակցիան անսովոր իրավիճակներում, նրանք ավելի արագ են որոշումներ կայացնում:
Օտար լեզուներ սովորելը օգտակար է առողջությանը: Նոր բառերը, քերականական կանոնները և անսովոր արտասանությունները հիշելու գործընթացը դրական ազդեցություն է գործում գլխուղեղի աշխատանքի վրա:
Նմանատիպ մարզումները թույլ են տալիս մեծ տարիքում ավելի երկար պահպանելու մտավոր ունակությունները: Լեզվի ուսումնասիրությունը զարգացնում է ուղեղի նեյրոնների միջև կապերը: Այդ դեպքում ուղեղն ավելի ինտենսիվ է աշխատում, քան խաչբառեր լուծելիս կամ մայրենի լեզվով գրքեր կարդալիս:
Լեզու ուսումնասիրողների համար ավելի հեշտ է հաղթահարել սթրեսային իրավիճակները, քանի որ այն կենտրոնացում է պահանջում: Գլխուղեղի ուժեղացված աշխատանքը պահանջում է թթվածնի ավելի մեծ քանակություն, բարելավում է արյան շրջանառությունը, ինչն էլ կանխարգելում է կաթվածը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: