Լեհաստան են ժամանել 300 ամերիկացի զինվորականներ
INTERNATIONAL NEWSՀունվարի 11-ին մոտավորապես 300 ամերիկացի զինվորականներից բաղկացած խումբ Է ժամանել Լեհաստան՝ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման՝ դաշինքի կողմից հավանության արժանացած պլանի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EFE գործակալությունը:
Գերմանիայից մեկնած զինվորականներով ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Լեհաստանի Պոզնան քաղաքում: Այսպիսով, ներկայում Լեհաստանի տարածքում Է գտնվում արդեն շուրջ 1,3 հազար զինվորական ԱՄՆ-ից:
Գործակալության տվյալներով՝ հունվարի ընթացքում կշարունակեն Լեհաստան ժամանել ՆԱՏՕ-ի օգնական ուժերը: Այդ զորքերը կանցկացնեն մի շարք զինավարժանքներ, ինչից հետո դրանք կտեղաբաշխվեն մի քանի երկրներում՝ Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում եւ Մերձբալթիկայի երկրներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



