Գերմանիայում 2016 թվականին կրկնակի պակաս փախստականներ են գրանցվել, քան մեկ տարի առաջ
INTERNATIONAL NEWSԳերմանիայում ընդամենը շուրջ 280 հազար փախստականներ են գրանցվել 2016 թվականին, ինչը գրեթե կրկնակի պակաս Է, քան 2015 թվականին (890 հազար մարդ): Այս տվյալները հունվարի 11-ին ներկայացրել Է երկրի ներքին գործերի նախարարությունը:
«Դա ցույց Է տալիս, որ այն միջոցները, որոնք կառավարությունը եւ ԵՄ-ն ձեռնարկում են, աշխատում են»,-հայտարարել նախարարության ղեկավար Թոմաս դե Մեզիերը, որի խոսքը մեջբերել Է DPA գործակալությունը: Նրա խոսքով՝ գերմանական միգրացիոն ծառայություններին հաջողվել Է «կարգավորել միգրանտների հոսքը»:
Դրա հետ մեկտեղ ապաստան տրամադրելու խնդրագրերի թիվը, ընդհակառակը, ավելացել Է. 2016 թվականին ստացվել Է 745,5 հազար խնդրագիր, ինչը 268,8 հազարով ավելի Է, քան 2015 թվականին: Ամենաշատ խնդրագրերն ստացվում են Սիրիայի, Աֆղանստանի, Իրաքի, Ալբանիայի եւ Էրիթրեայի քաղաքացիներից, հաաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



