Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սա իմանալուց հետո Դուք այլևս երբեք դեն չեք նետի ընկույզի միջնապատերը

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

Ընկույզի միջնապատերն առաջին հերթին հրաշալի միջոց են օրգանիզմում յոդի պակասի դեմ։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները` յոդի պակասն օրգանիզմում ունակ է բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, այդ թվում՝ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման, շագանակագեղձի մաստոպացիայի, միոմայի ու ադենոմայի։

Յոդի պակասի պատճառով օրգանիզմում կարելի է ընդհանուր թուլություն նկատել, մատների դող, գրգռվածություն, հիշողության կորուստ, արյան բարձր ճնշում և այլն։

♦ Յոդի պակասը տարածված երևույթ է հատկապես մեծահասակների, հղիների ու այն կերակրող կանանց մոտ, ովքեր երկար ժամանակ անց են կացնում համակարգչի էկրանի առաջ։

Յոդի պակասի ախտորոշումն անելն այնքան էլ բարդ բան չէ։ Բավական է քնելուց առաջյոդով թաթախած բամբակի ձողիկով մի քանի գիծ անել ուսին։ Եթե առավոտյան դրա հետքն արդեն չտեսնես, ապա խնդիրն ակնհայտ է։ Այս դեպքում խնդիրը կլուծեն ընկույզի միջնապատերը։ Դրա համար անհրաժեշտ է կես բաժակ ընկույզի միջնապատը լցնել էմալապատ տարայի մեջ, այնուհետև ավելացնել 2 բաժակ սառը ջուր ու դնել կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի։

Կրակն անջատելուց հետ թողնել, որ այն 10 րոպե հանգստանա։ Սառած լուծույթը, որի գույնը թունդ եռացրած թեյ է հիշեցնում, անհրաժեշտ է սառեցնել ու օրը երեք անգամ ուտելուց առաջ մեկական կումերով խմել։

Թուրմն անհրաժեշտ է ընդունել 1-4 շաբաթ, մինչև որ մաշկի վրա արված յոդը դադարի արագ ներծծվել մաշկի մեջ։

Արդյունքում լավանում է ինքնազգացողությունը, օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչպես նաև հոգեկան հավասարակշռությունը։

♦ Այն նաև կօգնի ազատվել շաղակապենաբորբից։ Դրա համար անհրաժեշտ է ընկույզի միջնապատերը մանրացնել սրճաղացի օգնությամբ։ Ստացված կես բաժակ փոշու վրա անհրաժեշտ է ավելացնել մեկ ու կես լիտր սառը ջուր և հասցնել եռման աստիճանի՝ մոտ 20 րոպե դնելով կրակի վրա։ Այնուհետև թանզիֆի մի քանի շերտով քամել։ Արդյունքում մոտ կես բաժակ մուգ շագանակագույն հեղուկ կմնա, որի մեջ այնուհետև անհրաժեշտ է բամբակ թաթախել ու մի քանի րոպե այն դնել կոպերի վրա։

♦ Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է նաև ադենոմայի, պրոստատիտի, ձվարանների կիստայի համար։ Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ ընկույզի միջնապատն ավելացնել 1,5 բաժակ եռացրած ջրին ու թողնել՝ եռա ցածր կրակի վրա 20 րոպե։ Մեկ ժամ թողնել, որ սառչի, այնուհետև խմել օրվա ընթացքում 3 անգամով։

♦ Վահանաձև գեղձի, ստամոքսաղիքային խանգարման, հոդացավերի ու հիպերտոնիայի դեպքում խորհուրդ է տրվում կես լիտրանոց մուգ շշի 1/3-ը լցնել ընկույզի միջնապատերով, այնուհետև վրան ավելացնել ջուր և թողնել, որպեսզի այն թրմվի 2-3 շաբաթ։ Դրանից հետո քամել և ուտելուց առաջ ընդունել 1 ճաշի գդալ թուրմ։

♦ Այն օգտագործվում է նաև շաքարախտի դեպքում։ Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ ընկույզի միջնապատ, որի վրա պետք է այնքան ջուր ավելացնել, որ այն ամբողջովին ծածկի դրանք։ Մեկ շաբաթ թողնել, օրական ընդունել թուրմի 5-6 կաթիլ՝ այն խառնելով 2 ճաշի գդալ ջրի հետ։ Թուրմն օգտագործել 3 շաբաթից մինչև 3 ամիս՝ կախված արյան մեջ շաքարի քանակի փոփոխությունից։

Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System