Ջորջ Մարտինը ցանկանում Է «Սառույցի եւ կրակի երգի» վեցերորդ հատորն ավարտին հասցնել 2017 թվականին
INTERNATIONAL NEWSԱմերիկացի գրող Ջորջ Մարտինը հայտնել Է, որ իր «Սառույցի եւ կրակի երգը» սագայի հերթական հատորը, որի մոտիվներով ստեղծվել Է «Գահերի խաղը» ժողովրդականություն վայելող հեռուստասերիալը, կարող Է ավարտել եւ հրապարակել արդեն այս տարի:
«Դեռ ավարտված չԷ, բայց առաջընթաց կա: Ոչ այնպիսին, ինչպես ես ակնկալում Էի մեկ տարի առաջ, երբ հույս ունեի, որ ամեն ինչ կավարտվի արդեն մինչ այդ ժամանակ: Այժմ ես կարծում եմ, որ կավարտեմ այս տարի»,- գրել Է Մարտինը LiveJournal-ի իր բլոգում, պատասխանելով «Ձմռան քամիների»՝ Էպիկական ֆենթեզի-վեպերի շարքի վեցերորդ հատորի, թողարկման ժամկետների վերաբերյալ հարցին:
«Բայց ես այդպես Էի մտածում նաեւ մեկ տարի առաջ»,-նախազգուշացրել Է նա երկրպագուներին:
«Պար վիշապների հետ» Էպոպեայի նախորդ հատորը հրապարակվել Է դեռ 2011 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



