Խաղողի կորիզի յուղը՝ մի շարք խնդիրների դեմ պայքարի հզոր միջոց
PHOTOԽաղողի կորիզի յուղը զգալիորեն նվազեցնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների եւ դիաբետի վտանգը: Մի խումբ գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ձիթապտղի յուղից առավել օգտակար է եգիպտացորենի կամ խաղողի կորիզի յուղ օգտագործել:
Այս հայտնագործությունը հսկայական նշանակություն ունի սրտի հիվանդությունների եւ դիաբետի կանխարգելման համար, ինչպես նաեւ կարեւոր է տարեց մարդկանց նորմալ քաշի պահպանման համար, ինչը նպաստում է նրանց կյանքի տեւողության ավելացմանը, մեկնաբանել են մասնագետները:
Խաղողի կորիզի յուղը օգտակար է նաև մազերի համար
-
Խաղողի կորիզի յուղը վերականգնում է գլխամաշկի բջջաթաղանթը, ամրացնում մազերի արմատները և նվազեցնում մազերի փխրունությունը: Խաղողի կորիզի յուղը բուժում է մազաթափությունը:
-
Խաղողի կորիզի յուղը լավ է մազի վերնամաշկի համար. յուղը կանխում է մազերի ծայրերի ճյուղավորումը:
-
Ապահովում է մազի բնական խոնավությունը և փափկությունը:
-
Հիանալի փայլ է տալիս մազերին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: