Օբամայի հրաժեշտի թվիթն ամենաժողովրդականն է դարձել նրա նախագահության ընթացքում
INTERNATIONAL NEWS Twitter-ում ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի արած հրաժեշտի գրառումն ամենաժողովրդականն Է դարձել միկրոբլոգների այդ ցանցում նրա օգտահաշվի գոյության ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են CNET ամերիկյան ինտերնետ-պորտալի տվյալները:
«Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար: Իմ վերջին խնդրանքը լինելու Է նույնը, ինչ եւ առաջինը: Ես խնդրում եմ ձեզ հավատալ վերափոխումներ իրագործելու ոչ միայն իմ, այլեւ ձեր կարողություններին»,- հեռացող պետության ղեկավարի՝ հունվարի 11-ին հրապարակված այս գրառումը մեջբերել են Twitter-ի 650 հազարից ավելի օգտատերեր, իսկ ավելի քան 1,4 միլիոն մարդ հավանություն Է տվել այդ գրառմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



