Վախճանվել Է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլիվեր Սմիտիսը
SOCIETY Կյանիքի 92-րդ տարում վախճանվել Է անգլոամերկացի ծագումնաբան, բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլիվեր Սմիտիսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Twitter-ում Նոբելյան կոմիտեի Էջում:
Նշվում Է, որ գիտնականը մահացել Է հունվարի 10-ին ոչ տեւական հիվանդությունից հետո:
Սմիտիսը ծնվել Է 1925 թվականին բրիտանական Հալիֆաքսում, ավարտել Է Օքսֆորդի համալսարանը եւ որպես պրոֆեսոր աշխատել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:
Սմիտիսը, ինչպես նաեւ նրա երկու գործընկերները՝ ամերիկացի Մարիո Քափեկին եւ բրիտանացի սըր Մարթին Էվանսը Նոբելյան մրցանակն ստացել են 2007 թվականին սաղմերի ցողունային բջիջիների օգտագործման ճանապարհով մկների օրգանիզմում հատուկ գենետիկական վերափոխակների ներդրման հիմունքների հետազոտման համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



