Տասնյակ մարդիկ են տուժել Սերբիայում գնացքների բախման հետեւանքով
SOCIETY22 մարդ Է տուժել Սերբիայի Վոյեվոդինա ինքնավար երկրամասի Նովի Սադ քաղաքի մերձակայքում երկու գնացքների բախման հետեւանքով: Ինչպես հունվարի 12-ին հայտնել Է ՏԱՆՅՈՒԳ գործակալությունը, «տուժածներից չորսը ծանր վնասվածքներ են ստացել, 18-ը՝ թեթեւ վերքեր», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բախումը տեղի Է ունեցել այն պահին, երբ գնացքներն ընթանում Էին ժամում 15 կիլոմետր արագությամբ: Մարդատար գնացքը մխրճվել Է բեռնատար շարժակազմի վերջին վագոնի մեջ, գնացքավարը չի տուժել:
Երկաթուղային վթարը տեղի Է ունեցել փրկարարների համար անմատչելի վայրում, ուստի տուժածներին անհետաձգելի բուժօգնության մոտակա բաժանմունք են հասցրել գնացքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



