Մեքսիկայի նախագահը հրաժարվել է վճարել ԱՄՆ-ի հետ սահմանում արգելապատնեշի կառուցման համար
INTERNATIONAL NEWSՄեքսիկան հույս ունի Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի վարչակազմի հետ, բայց չի վճարելու ԱՄՆ-ի հետ սահմանում արգելապատնեշի կառուցման համար: Այդ մասին, ինչպես եղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն: Մեքսիկայի ղեկավարության ներկայացուցիչներն ավելի վաղ արդեն հայտարարել են, որ Մեխիկոն չի վճարի երկու երկների միջեւ արգելապատնեշ կանգնեցնելու համար:
«Մենք տարաձայնություններ ունենք ԱՄՆ-ի հետ, օրինակ, արգելապետնեշը, որի համար չենք վճարելու, բայց մենք պատրաստվում ենք լավ հարաբերություններ ունենալ»,- ասել Է Նիետոն՝ ելույթ ունենալով Մեքսիկայի դեսպանների ու հյուպատոսների հետ կայացած ամենամյա հանդիպմանը:
Հունվարի 11-ին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ Մեքսիկայի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումն սկսելու Է՝ չսպասելով Մեխիկոյի հետ բանակցությունների ավարտվելուն: Դրանք , ինչպես, սպասվում Է, կմեկնարկեն Թրամփի պաշտոնակալությունից ամնիջապես հետո, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



