ԱՄՆ-ի Սենատը քվեարկեց Obamacare-ի չեղարկման գործընթաց սկսելու օգտին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Սենատը քվեարկել Է երկրի հեռացող նախագահ Բարաք Օբամայի առողջապահության բարեփոխման չեղարկման գործընթաց սկսելու օգտին, որը հայտնի Է որպես Obamacare, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սենատորներից 51-ը քվեարկել են չեղարկման օգտին, 48-ը դեմ են արտահայտվել: Քվեարկությունից հետո Սենատը կհրահանգի կոմիտեներին՝ սկսել Obamacare-ի չեղարկման օրինագծի պատրաստումը:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում եւ ընտրություններում հաղթելուց հետո քանիցս հայտարարել Է Օբամայի առողջապահության համակարգը փոխարինելու անհրաժեշտության մասին՝ կապված դրա անարդյունավետության եւ բնակչության համար բարձր գնի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Bratislava forum to debate Armenia’s strategic future
2
Ucom Service Center in Artashat Reopens at a New Address
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



