Թբիլիսիում հրազենային վերք է ստացել Վրաստանի նախագահի փեսան
INTERNATIONAL NEWS Թբիլիսիում հրազենային վերք Է ստացել Մինդիա Գոգոչուրին՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռուսթավի-2»-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 11-ին Բալանչիվաձե փողոցում: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Մինդիային տեղափոխել են Անհետաձգելի բուժօգնության քաղաքային կենտրոն: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:
Պատահարի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, ինչպես նաեւ փորձագետ-քրեագետներ:
Վրաստանի ՆԳ նախարարությունում հաստատել են Գոգոչուրիի վիրավորվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ փաստով քրեական գործ Է հարուցվել: Հետաքննությունը վարում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը պատիժ Է նախատեսում առողջությանը միտումնավոր վնաս պատճառելու համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



