Թրամփի վարչակազմում առաջին ընտանիքի գրասենյակ կբացվի նախագահի դստեր ու կնոջ համար. Fox News
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ապագա վարչակազմում առաջին տիկնոջ գրասենյակը կվերանվանվի առաջին ընտանիքի գրասենյակ: Ընդ որում Սպիտակ տանը պաշտոնական գործառույթները կհամատեղեն նորընտիր նախագահի դուստրը՝ Իվանկան, եւ նրա կինը՝ Մելանյան: Նրանք Թրամփի համար ամենաթանկ մարդիկ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետականի անցումային շտաբի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը:
Ավելի վաղ Իվանկա Թրամփը հայտարարել Է, որ որոշել Է թողնել Trump Organization ընտանեկան ընկերության փոխնախագահի պաշտոնը եւ ուշադրությունը կենտրոնացնել Վաշինգտոնում ընտանիքի հաստատման վրա: The New York Times (NYT) թերթի տեղեկատվության համաձայն, Իվանկան, «համենայնդեպս առայժմ» պաշտոն չի փնտրելու հոր ապագա վարչակազմում կամ Սպիտակ տան բազմաթիվ խորհրդականների թվում:
Ինչպես հայտնել Է Washingtonian հանդեսը, Իվանկա Թրամփը եւ Ջարեդ Քուշները բնակվելու են մայրաքաղաքի Կալորամա հեղինակավոր շրջանում՝ այն վայրից ոչ հեռու, որտեղ իշխանական լիազորությունների ժամկետի լրանալուց հետո որոշել Է տեղավորվել ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս ղեկավար Բարաք Օբաման:
35-ամյա Իվանկան թողարկում Է ոսկերչական զարդերի, կոշիկի եւ աքսեսուարների սեփական շարքերը: Նա ակտիվորեն օգնում Էր հորը ընտրարշավն անցկացնելիս՝ այդ թվում ակտիվորեն մասնակցելով քարոզչական հանրահավաքներին եւ հրապարակային ելույթներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia
2
Unibank Became a Member of BAFT
3
Heading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
4
Ucom Promotes Space Engineering Education
5
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025



