«Թալիբան»-ի հրապարակած տեսանյութում առեւանգված ամերիկացի պրոֆեսորն օգնություն Է խնդրել Թրամփից
SOCIETY«Թալիբան» շարժման զինյալները հրապարակել են իրենց կողմից առեւանգված ամերիկացի պրոֆեսորի տեսաուղերձը, որն օգնություն Է խնդրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից: Այդ մասին, ինպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Գարդիան» թերթը:
Ամերիկացի Քեւին Քինգը, որը 60 տարեկան Է, եւ նրա գործընկերը՝ 48-ամյա ավստրալացի Ջոն Ուիքսը, հինգ ամիս առաջ առեւանգվել Էին Քաբուլում՝ Աֆղանստանում Ամերիկյան համալսարանի ստորաբաժանման մասնաշենքի մերձակայքում:
Գերեվարված Քինգի ուղերձը զինյալները հրապարակել են հունվարի 11-ին, բուն տեսագրությունն արված Է հունվարի 1-ին: Տեսանյութում Քինգը ներկայացրել Է զինյալների պահանջներն ԱՄՆ-ի իշխանություններին, մասնավորապես, մի քանի «մարտիկների» ազատումը գերյալների փոխարեն:
«Դոնալդ Թրամփ, ես խնդրում եմ ձեզ, ամեն ինչ ձեր ձեռքում Է: Խնդրում եմ ձեզ, բանակցություններ սկսեք թալիբների հետ»,-ասված Է տեսաուղերձում: Քինգի խոսքով՝ հակառակ դեպքում թալիբները կսպանեն գերյալներին:
Քինգին ներկայացնող տեսանյութը դարձել Է միակ հաստատումը, որ նա դեռեւս ողջ Է 2016 թվականի օգոստոսին անհետանալուց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



