ԱՄՆ-ում քաղաքագլուխը աղջկա է փրկել այրվող շենքից
SOCIETYԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի Փոլսբորո ոչ մեծ քաղաքի ղեկավարը աղջկա Է փրկել այրվող բնակելի շենքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է NBC հեռուստաալիքը:
Շուրջ 6 հազար բնակիչ ունեցող Փոլսբորոյի քաղաքապետ Հերի Սթիվենսոնը ոտքով տուն Էր վերադառնում հուղարկավորման արարողությունից, երբ նկատել Է ծխապատ բնակելի տունը: Չսպասելով փրկարարների ժամանելուն՝ Սթիվենսոնը, որն անցյալում որպես հրշեջ Է աշխատել, մտել Է այրվող շենք: Այնտեղ հայտնաբերելով քնած աղջկան, նա նրան արթնացրել Է եւ օգնել դուրս պրծնել:
Արտակարգ պատահարի վայր ժամանած հրշեջները տանն այլ բնակիչների չեն հայտնաբերել: Արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
«Ես բնավ ինձ հերոս չեմ համարում: Ես քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող սովորական քաղաքացի եմ»,-ասել Է Սթիվենսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



