Թուրքիայում ՌԴ դեսպանի մարդասպանը կթաղվի լքյալների գերեզմանոցում
INTERNATIONAL NEWSԹուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշը կթաղվի լքյալների գերեզմանոցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մարդասպանի դին արդեն 24 օր է` մնացել է դիահերձարանում: Ընտանիքը հրաժարվել է այն ընդունել:
Անկարայում Ժամանակակից արվեստներիպատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշըթիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴարտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովիվրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկելէր «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



