Ջոն Քերին ժամանել է Վրաստան
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարճատեւ այցով ժամանել Է Վրաստան, նրա ինքնաթիռը տեխնիկական վայրԷջք Է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցցանցում Վրաստանի ԱԳ նախարարության Էջում զետեղված հաղորդագրության մեջ:
Քերին Թբիլիսիի օդանավակայանում հանդիպում Է անցկացրել Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանիի հետ:
«Զրույցի ընթացքում կողմերը նշել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը: Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարարը շնորհակալություն Է հայտնել ԱՄՆ-ին՝ Վրաստանին աջակցելու համար եւ անձամբ Ջոն Քերիին այն ավանդի համար, որ նա ներդրել Է վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունների խորացման գործում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Ջոն Քերին կարեւորել Է Վրաստանի դերը տարածաշրջանում եւ հաջողություններ մաղթել վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի կառավարությանը, հաղորդել Է Sputnik-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



