Եվրախորհրդարանը հավանություն տվեց Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման համաձայնագրի
SOCIETYԵվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի կոմիտեն հունվարի 12-ին հավանություն Է տվել Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը չեղարկելու վերաբերյալ Վեհաժողովի եւ Եվրամիության խորհրդի միջեւ համաձայնագրին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, կողմ են քվեարկել խորհրդարանական կոմիտեի 42 անդամներ, դեմ՝ երկուսը:
Դեկտեմբերի սկզբին ԵԽ-ի եւ ԵՄ-ի Խորհրդի ներկայացուցիչները նախնական պայմանավորվածության Էին հասել այն բանի շուրջ, որ ԵՄ կարճաժամկետ ուղեւորությունների համար Վրաստանի քաղաքացիների այցագրային սաահմանափակումների չեղարկման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նոր մեխանիզմի գործարկմանը զուգահեռ, որը թույլ կտա Եվրամիությանը կասեցնել անայցագիր ռեժիմը դրա խախտումների դեպքում:
ԵԽ-ի քաղաքացիական ազատությունների կոմիտեի կողմից Վրաստանի հետ անայցագիր ռեժիմի ԵՄ-ի անցմանը հավանությունից հետո այդ որոշումը պետք Է հաստատի Եվրախորհրդարանը՝ որպես ինստիտուտ: Սպասվում Է, որ դա նույնպես տեղի կունենա հունվարին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



