Պուտինը Նազարբաեւի հետ քննարկել Է Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունների նախապատրաստումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ կայանալիք միջազգային հանդիպման նախապատրաստման ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Կայացել Է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւի հետ: Քննարկվել Է Աստանայում առաջիկա միջազգային հանդիպման նախապատրաստման ընթացքը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Սիրիական ընդդիմության աղբյուրը հունվարի 11-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ Աստանայում Սիրիայի շուրջ հանդիպման ժամկետները կախված են այս օրերին Անկարայում անցկացվող կոնսուլտացիաներից, բացառված չԷ, որ այն հետաձգեն մեկ շաբաթով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



