Ռուսաստանի հետ կարելի Է խոսել միայն ուժի դիրքերից. Ջոն Մաքքեյն
INTERNATIONAL NEWS Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, որը հայտնի Է իր հակառուսական հայտարարություններով, չի հավատում Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների վերաբեռնմանը եւ անհրաժեշտ Է համարում Մոսկվայի հետ խոսել ուժի դիրքերից:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել Է գերմանական Deutsche Welle մեդիաընկերությանը տված հարցազրույցում, որից հունվարի 12-ին քաղվածքներ են հրապարակվել նրա ռուսալեզու կայքում:
«Ես տեսել եմ երեք նախագահների՝ Բուշին, Քլինթոնին եւ Օբամային, որոնք հավատում Էին, որ իրենք կարող են նոր փոխհարաբերություններ կառուցել Վլադիմիր Պուտինի հետ»,-ասել Է Մաքքեյնը: Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կառուցման միակ հնարավորությունը նա տեսնում Է «Ռոնալդ Ռեյգանի սկզբունքներին վերադառնալու»՝ «ուժի միջոցով խաղաղության հասնելու» մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



