Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում հայկական գինու սպառումը ծավալի առումով մեծացել է մոտ մեկ երրորդով

SOCIETY

 Գինի խմելու առաջխաղացման վերջին յոթ տարվա արդյունքները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը սկսել է ավելի շատ գինի խմել, քան օղի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։ 

2011 թվականին ռեկորդ էր սահմանվել, երբ հայերը համարվել էին ամենաշատ օղի խմող։ 2013-2014 թվականներին արդեն նկատվել է գինի խմելու առաջընթաց։ 2014-2015 թվականների ճգնաժամը ազդել է, բայց այս տարի ոչ պաշտոնական տվյալներով Ամանորի սեղաններին ավելի շատ հայկական գինի կար, քան անցած տարի։  Մոտ 30 %-ով ավելացել է հայկական գինու սպառումը ծավալի առումով, իսկ արժեքի առումով Հարությունյանի կարծիքով գրանցվել է մոտ 10 % աճ։ 
«Եթե նախկինում գերակշիռ մասը կազմում էր 1200-1300 դրամ մեկ շշի դիմաց, այսօր մեծ մասը նվազագույնը կազմում է 1700-1900 դրամ։ Սկսած 2013 թվականÕ �ց նվազում է արտասահմանյան գինիների մասնաբաժինը մեր ներքին շուկայում։ 500.000 շշից այսօր ունենք մոտ 200.000։ Այդքան շշերից մոտավորապես 5000 շիշ է վրացական։ Վրացական գինի մեր շուկայում այնքան էլ հարգի չէ, բայց վրացական գինու հաղթարշավը այլ շուկաներում շարունակվում է»,- ասաց Գինեգործների միության նախագահը։ 
Եվրոպայից ներկրվող գինիների արտահոսքը նվազել է, և, կարծես թե, հայկական թանկ գինու պահանջարկն է ավելի մեծացել։ Այս մասին Ավագ Հարությունյանն ասաց, որ այդ ամենը տնտեսական ակտիվության նվազման հետ շատ մեծ կապ ունի։  «Հինգ տարի առաÕ » մենք չունեինք մրցակից, երբ եվրոպական գինիները արժեին 10 դոլար։ Վերջին հինգ տարում հայտնվեցին արտադրողներ, ովքեր զբաղեցրին 7-10 դոլար արժողությամբ ներքին շերտը, որը բավականին բարձր որակի էր։ Սա նույնպես ազդեց ներկրվող գինիների մի մասի վրա։ Մեկ այլ պատճառ էլ կա։ Գինու մշակույթը գնալով աճում է և ժողովուրդը արդեն վստահաբար գնում է  5-10 դոլար արժողությամբ գինիները և վստահ է, որ իրեն չեն խաբում»,- նշեց Հարությունյանը։ 
Գինեգործական մշակույթը Վրաստանում սկսել է զարգանալ 1828 թվականից։ Ավագ Հարությունյանի խոսքով ցարական կառավարությոնը դիվերսիֆիկացրեց և ամենալավ գինեգործական տեխնոլոգիաները գնացին դեպի Վրաստան, ամենալավ կոնյակագործական տեխնոլոգիաները եկան Հայաստան։ Սա պայմանավորված է այն փաստով, որ 1828-1861 թվականները Հայաստանը համարվում էր ցարական Ռուսաստանի խաղողի օղու տարածաշրջանում լավագույն վայրը։ «Հայաստանում զարգացած էր օղեգործությունը։ Ինչպես հայտնի է, օղեգործությունից կոնյակագործություն ընդամենը մեկ քայլ է։ Այս տենդենցը շարունակվեց նաև Խորհրդային Միության ժամանակ»։ 
Գինեգործների միության նախագահի համոզմամբ մենք չկարողացանք ռուս սպառոին համոզել, որ Հայաստանը գինեգործական երկիր էլ է։ Փոխարենը Վրաստանի պոտենցիալը  15-20 մլն շիշ էր, բայց արտահանվում էր 60 մլն շիշ տարեկան։ «40 մլն շիշը կեղծ էր։ Կեղծում էին և՛ Վրաստանում, և՛ Ռուսաստանում։ Երբ մենք գնացինք դեպի ԵԱՏՄ, իսկ Վրաստանը՝ ոչ, աշխարհն սկսեց մեր հարևաններին ավելի քաղցր աչքով նայել։ Այսօր Վրաստանը ստանում է տարեկան մի քանի միլիոն դոլարի գրանտներ իրենց գինու առաջ մղման համար»։   
Հարությունյանի խոսքով՝ Վրաստանը 30-35 մլն է հասցնում իր արտահանումը դեպի Ռուսաստան, իսկ մենք՝ ընդամենը 2 մլն։ Այսինքն՝ ԵԱՏՄ շոկան շատ մատչելի ապրանքի շուկա է։ Հայաստանի էժան ապրանք արտադրելու հետ կապված գինեգործների միության նախագահը. «Հայաստանը չունի ռեսուրս էժան ապրանք արտադրելու։ Մենք անհավասար մրցակցության մեջ ենք վրացական, ադրբեջանական, ռուսական, մոլդավական կողմերի հետ։ Եթե Հայաստանը կարողանա արտադրել 1-1,5 դոլար արժողությամբ գինի, ապա ԵԱՏՄ-ն մեզ համար հիանալի շուկա է»։  

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe