Գուտերիշը Ժնեւում բացել Է Կիպրոսին նվիրված խորհրդաժողովը
INTERNATIONAL NEWS ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ժնեւում բացել Է Կիպրոսին նվիրված խորհրդաժողովը, որը գումարվել Է, որպեսզի քննարկի անվտանգության երաշխիքները կիպրական հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համաժողովին մասնակցում են Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը, կղզու թուրքական համայնքի առաջնորդ Մուստաֆա Աքընջին, Կիպրոսի անկախության երաշխավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրամիության պատվիրակությունը՝ «դիտորդի եւ շահագրգիռ կողմի» կարգավիճակով:
Խորհրդաժողովը, որն ավարտման ամրագրված ամսաթիվ չունի, նախագահում Է Անտոնիու Գուտերիշը: Նրա համար Ժնեւ ուղեւորությունն առաջինն Է հունվարի 1-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելուց հետո:
Հայտարարված Է, որ այսօր կկայանա երկու նիստ, ընդ որում՝ երեկոյան նիստը կսկսվի տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին):
Հունվարի 9-11-ին Ժնեւում Կիպրոսի Հանրապետության նախագահի եւ թուրքական համայնքի ղեկավարի միջեւ կայացած բանակցությունների հերթական փուլը, չնայած որոշ առաջընթացին, չկարգավորեց կղզու վերամիավորմանը վերաբերող բոլոր դժվարին հարցերը: Մասնավորապես, ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, տարակարծություններ են պահպանվում ապագա դաշնության բաղկացուցիչ մասերի միջեւ տարածքային սահմանազատման հարցերի շուրջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



