Ճապոնացի երիտասարդի և հայ աղջկա պոզիտիվ և դրական էներգիայով ու սիրով լի հարսանիքը
PHOTOWedding.am-ը գրում է
Սիրո ուժի և նրա ամենազորության մասին բազմաթիվ խոսքեր են հնչել, սակայն խոսքերը ոչինչ են, եթե չլինեն իրական կյանքում սիրո հաղթանակների գեղեցիկ օրինակներ: Յուրաքանչյուր սեր փոքրիկ պայքար է, պայքար հանուն միասնության, պայքար հանուն երջանկության: Եվ ահա, Wedding.am-ը այսօր իր ընթերցողներին է ներկայացնում սիրո թագավորության մարտիկներ Սամուէլին և Մարիին:
Ճապոնացի երիտասարդի և հայ աղջկա ծանոթությունը տեղի է ունեցել Տոկիոյում:
Մարին 3 տարի է՝ ինչ Տոկիոյում աշխատում է որպես մարդկային ռեսուրսների մասնագետ ... և հենց այնտեղ էլ տեղի է ունեցել նրանց հանդիպումը, իսկ հարսանիքը որոշել են կազմակերպել Հայաստանում և պսակադրվել են հայ առաքելական եկեղեցիում:
Wedding.am սիրով ներկայացնում է այս գեղեցիկ և դրական էմոցիաներ արթնացնող զույգի հարսանեկան լուսանկարներն ու տեսանյութը՝ մաղթելով նրանց անսահման սեր՝ կյանքը ժպիտով և երջանկությամբ ապրելու համար: