Կրկնակի նիհարած դանիացի աղջիկը մոդել Է դարձել
SOCIETYԴանիայի Օրհուս քաղաքի բնակչուհի Մաթիլդա Բրոբերգը, որը գցել Է իր քաշի կեսը, զբաղվում Է մոդելային բիզնեսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Daily Mail-ը:
Բրոբերգը կշռում Էր 120 կիլոգրամ: Աղջիկը կանոնավոր կերպով օգտագործում Էր կալորիական սնունդ եւ մեծ քանակությամբ տարբեր քաղցրավենիքներ: Նա որոշել Է նիհարել այն բանից հետո, երբ սկսել Է անհարմարություններ զգալ մարդկանց հետ շփվելիս, նեղվել անծանոթների եւ բարեկամների ընկերակցությունից:
Բրոբերգն սկսեց ճիշտ սնվել, որի շրջանակներում իրեն թույլ Էր տալիս օրական ստանալ 3,5 հազար կալորիա եւ պարապում Էր մարզասրահում: Չորս տարվա ընթացքում նրան հաջողվեց գցել 63 կիլոգրամ:
Այժմ 21-ամյա Մաթիլդան ֆիթնեսի մարզիչ Է աշխատում, ինչպես նաեւ գովազդի համար նկարահանվում Է նորաձեւության եւ մարզական հանդեսներում:
«Եթե երեք տարի առաջ որեւԷ մեկն ինձ ասեր, որ ես կդառնամ մարզիչ եւ մանեկենուհի, ես պարզապես կծիծաղեի նրա վրա»,-ասել Է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



