Օլանդը հորդորել Է անհապաղ վերսկսել միջսիրիական բանակցությունները
SOCIETY Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերստին հորդորել Է շուտափույթ վերսկսել միջսիրիական բանակցությունները՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, բացառությամբ ծայրահեղականների եւ արմատականների խմբավորումների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսիան ողջունում Է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարտական գործողությունների դադարեցմանը Սիրիայում: Այդ պատճառով մենք ՄԱԿ-ի ԱԽ-ում պաշտպանեցինք Թուրքիայի եւ Ռուսաստանի կողմից առաջարկված բանաձեւը»,-հայտարարել Է Օլանդը՝ հունվարի 12-ին ելույթ ունենալով դիվանագիտական կորպուսի առջեւ:
Նրա խոսքով՝ Սիրիայում անհրաժեշտ Է իշխանության քաղաքական անցման հասնել բանակցությունների ճանապարհով:
«Բանակցությունները պետք Է վերսկսվեն հնարավորինս շուտ բոլոր կողմերի մասնակցությամբ, այդ թվում՝ ռեժիմի ներկայացուցիչների, բայց առանց ծայրահեղականների եւ արմատականների խմբավորումների ներկայացուցիչների»,-ասել Է Օլանդը, ընդգծելով, որ, իր կարծիքով, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «չի կարող խնդրի լուծման մաս կազմել, որի պատճառը ինքն Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



