Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում

ECONOMICS
Կենտրոնական բանկը շարունակում է ընդլայնողական քաղաքականություն իրականացնել: Վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում, ԿԲ խորհուրդը, 2016 թ. դեկտեմբերի 27–ին, հերթական անգամ որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0,25%–ային կետով՝ սահմանելով այն 6,25%:
 
 
Չնայած այն բանին, որ նոյեմբերին արձանագրվել է 1% գնաճ, 12–ամսյա գնաճի ցուցանիշը շարունակել է բացասական մնալ՝ 0,6% գնանկում: Հենց այդ հանգամանքը և ԿԲ գնահատումներն առ այն, որ առաջիկա ամիսներին գնանկումային միջավայրը դեռ կպահպանվի, հիմնական պատճառն է հանդիսացել վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման համար:
 
 
Սպասումներն արտաքին հատվածից նույնպես էական փոփոխություններ չեն կրել, քանի որ պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակել են արձանագրվել գնաճային զարգացումներ:
 
 
Ուստի, ըստ ԿԲ խորհրդի, առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Հնարավոր են միայն որոշ գնաճային ռիսկեր` կապված ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման ընթացքի և զարգացող երկրների վրա դրա ազդեցության հետ:
 
 
Սակայն, ներքին գործոններով պայմանավորված գնանկումային ռիսկերը գերակշռում են, որը մղում է ԿԲ–ին թուլացնել դրամավարկային պայմանները: Մասնավորապես, չորրորդ եռամսյակի ծրագրով նախանշված որոշ գնանկումային ռիսկեր դառնում են ավելի առարկայական, այդ թվում՝ գնաճային սպասումների նվազումը և փետրվարին ակնկալվող էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը: Անդրադառնալով տնտեսական ակտիվության տեմպի շարունակվող դանդաղմանը, ԿԲ–ն արձանագրել է, որ այն հիմնականում պայմանավորված է առաջարկի գործոններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության ճյուղի՝ սպասվածի համեմատ առավել խորը նվազմամբ:
 
 
Մյուս կողմից, սակայն, շարունակվում է նաև ներքին պահանջարկի վերականգնումը՝ առավելապես ի հաշիվ 2015–2016 թթ.–ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների:
 
 
Ամեն դեպքում, ԿԲ խորհուրդը այն կարծիքն է արտահայտել, որ իրականացված դրամավարկային քաղաքականությունը բավարար խթաններ է ձևավորել 2017 թ. գնանկումային միջավայրը հաղթահարելու և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար:
 
 
ԿԲ գնահատմամբ, տոկոսադրույքները բավականին նվազել են և ավանդական դրամավարկային քաղաքականության հնարավորությունները ներկայում սահմանափակված են:
 
 
Այդուհանդերձ, նկատի ունենալով շարունակվող գնանկումային միջավայրը և պահանջարկի դանդաղ վերականգնումը, հարկ է շարունակել ընդլայնողական քաղաքականություն վարել: Այդ քաղաքականությունը ևս իր նպաստն է բերել արդյունաբերության և ծառայությունների ոլորտում արձանագրվող աճին:
 
 
Վերջին ամիսներին փոխարժեքի կայունությունը նույնպես նման քաղաքականությունը շարունակելու հնարավորություն է տալիս: Քանի դեռ փոխարժեքի վրա արտաքին հատվածից ազդեցություններ չկան, իսկ գնաճն էլ բացասական է, անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել տնտեսական ակտիվությունը խթանելու ուղղությամբ, որոնցից մեկն էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերաբար իջեցումն է:
 
Նորայր Սարգսյան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards