«ՀՀԿ–ն ընտրակեղծիքներով չի զբաղվում և վերջ»
POLITICSԵրեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե իրենք ահազանգ են ստացել այն մասին, որ 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ, ՍԱՍ հոլդինգի բոլոր աշխատակիցներին ստիպում են դուրս գալ իրենց բնակության հասցեների գրանցումից և գրանցվել Արաբկիր համայնքի տարբեր հասցեներում, որպեսզի բոլորը մեկ մարդու պես ընտրեն թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանին (ՍԱՍ–ի Արտակ)։
Տեղեկատվության հետ կապված Past.am-ը կապ հաստատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, ով հերքեց լուրն ասելով. Տեղեկությունը չի կարող համապատասխանել իրականությանը, դրանք շահարկումներ են: Մենք նմանատիպ գործերով չենք զբաղվում: Հանրապետական կուսակցության որևէ անդամ նման ոճով ընտրության չի մասնակցում»:
Հարցին՝ խոսել եք արդյոք թեմայի շուրջ պատգամավորի հետ, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Խոսել եմ բոլորի հետ, նման բան չի կարող լինել: Եթե փաստեր կլինեն, նոր կարձագանքենք, նման բան չկա ու չի կարող լինել»:
Այն դիտարկմանը, որ փաստորեն ՀՀԿ–ն այս անգամ պատրաստվում է արդար ընտրություններ անցկացնել, Վ. Բաղդասարյանը արձագանքեց հետևյալ կերպ. «Չգիտեմ որ անգամը նկատի ունեք, բայց մենք, համենայն դեպս նման ուղի չենք որդեգրել: Ձգտելու ենք, որ ընտրությունները անցնեն հնարավորինս իդեալական ու առանց որևէ խոչընդոտի»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



