Ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
SOCIETYԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, դեկտեմբերի 31-ին վիրավորում ստացած Գարիկ Վարդանյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա հերքեց լուրերը, թե Գարիկ Վարդանյանը դուրս է եկել կոմայից:
Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի Զինված ոժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր վիրավորվել է ստացել ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Նրան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել էին Երեւան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



