Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Արդեն յոթ տարի է, ինչ իմ ցանկությունը չի փոխվում. Լիլիթ Կարապետյան

LIFE
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը Life.panoram.am-ի հետ զրույցում կիսվել է ամանորյա ամենամեծ ցանկությամբ ու պատմել իրենց տան տոնական անցուդարձի մասին:
 
«Այս տարի իմ եզակի ամանորներից էր, որ կեսգիշերին տանն էի ու 12-ը նշեցի  որդուս, մայրիկիս, ընկերուհուս հետ միասին, որից րոպեներ անց շտապեցի աշխատանքի ու շարունակեցի Ամանորը նշել գործընկերներիս հետ»,- պատմեց Լիլիթն ու շարունակեց.
 
«Եթե տանը կա փոքրիկ, ուրեմն տոնն ինքնին ապահոված է ու շարունակվում է մինչ հին Նոր տարի: Կարենի հետ Ամանորից դեռ մեկ ամիս առաջ էինք Ձմեռ պապին նամակ գրել: Պետք է անկեղծորեն ասեմ, որ տղաս շատ հետաքրքիր բալիկ է, երբեք նվերների հարցում ագահություն չի ցուցաբերում, անգամ նամակ գրելիս ինքս էի նրան հուշում, թե ինչ ուզի: Առհասարակ, նվերներ ստանալիս էլ շնորհակալություն է հայտնում, ուրախանում, բայց նաեւ իրեն շատ զուսպ է պահում: Տղաս լեգոների սիրահար է, ձմեռ պապից լեգոներ էր խնդրել, ես էլ ԱՄՆ-ից նրան այնքան շատ լեգոներ էի բերել, որ մինչ այսօր մենք դեռ միասին հավաքում ենք ու դեռ կան չբացված տուփեր: Ձմեռ պապիկի նվերների շարքում նաեւ ատրճանակների հավաքածու էր տեղ գտել, իսկ գլխավոր նվերը iPad 4-ն էր, որը նա շատ էր ուզում ունենալ: Սակայն հետաքրքիրն այն էր, որ նվերը ստանալուց հետո Կարենը երկար ժամանակ չէր կարողանում հրաժարվել իր հին iPad-ից, քանի որ խաղերի փուլեր էր անցել, իսկ նորի դեպքում ամեն ինչ նորից պետք է սկսեր: Ինչեւէ, ես կարողացա նրան համոզել, որ նա կրկին կկարողանա հաղթանակներ գրանցել իր սիրելի խաղերում: Տղայիս նվերներն այս տարի իսկապես շատ-շատ էին, անգամ կատակելով ասում էի, թե նրա ծննդյան օրն է»:
Խոսելով ամանորյա երազանքների ու ցանկությունների մասին՝ Լիլիթ Կարապետյանը անկեղծացավ.
 
«Կարծում եմ՝ ամեն մարդ հերթական Նոր տարվա հետ կապված ինչ-որ նպատակներ է ունենում, հույսեր կապում: Եթե տարիներ առաջ, երբ դեռ որդիս չէր ծնվել, իմ բոլոր ամանորների գլխավոր ցանկությունը մորս, իմ ու հարզատներիս առողջությունն  էր, ապա արդեն յոթ տարի է, ինչ իմ ցանկությունը չի փոխվում. Ուզում եմ որդուս առողջ տեսնել՝ սա իմ երազանքը չէ, քանի որ երազանքները կարող են նաեւ չկատարվել, սա իմ մեծ ցանկությունն է, որն ավելի շատ հրաշքի հետ եմ կապում: Մեր տանը մի սովորություն կա՝ ամեն Նոր տարվա կեսգիշերին, 12 զանգերի հետ մեկտեղ մենք մեր ցանկությունն ենք գրում թղթին, այրում ենք ու շամպայնով խմում: Այս տարի էլ մենք բոլորս, անգամ յոթամյա տղաս արագ գրեցինք մեր ցանկությունը, այրեցինք ու խմեցինք տոնական շամպայնը: Մեր բոլորի ցանկությունը մեկն է, որ Աստծո կամոք որդիս առողջանա: Ես մեծ հույս ունեմ, որ կգա այդ օրը»:
 
Իր անձնական կյանքը դասավորելու հետ կապված Լիլիթը չի մտածում.
«Արդեն քանի տարի է, ինչ անձնականս շատ երկրորդական տեղում է հայտնվել: Չեմ էլ մտածում այդ ուղղությամբ, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես որ պետք է լինի»,- նշեց նա:
 
2017-ին երգչուհին վերջապես կներկայացնի իր շատ սպասված նախգիծը.
«Դեռ նախորդ տարի պետք է ներկայացնեի ինձ համար շատ կարեւոր մի երգ ու տեսահոլովակ, որը մեր հայ զինվերների մասին է, սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով, չստացվեց այդ ծրագրիս իրականացումը: Այս տարի ամեն գնով պետք է այդ երգս ներկայացնեմ, իմ պլաններով՝ մայիս ամսին կկայանա պրեմիերան. Ի դեպ՝ երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը»,- նշեց նա:
 
Դե իսկ վերջում Լիլիթ Կարապետյանը հղեց իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները.
«Շնորհավորում եմ բոլորիս, թող այս տարին լինի առողջության, հաջողության, բարության ու սիրո տարի: Թող որ մարդանց մեջ սերը ավելի մեծ տեղ ունենա, քանի որ սիրող ու սիրված մարդիկ վատ քայլերի ընդունակ չեն»:
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan