Դամասկոսի մերձակայքում հարյուրավոր զինյալներ են հանձնվում Սիրիայի իշխանություններին
INTERNATIONAL NEWSԶինված խմբավորումների անդամները դադարեցրել են դիմադրությունը Դամասկոսի մերձակա Վադի Բարադ հովտի մի քանի շրջաններում եւ հանձնվում են Սիրիայի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես SANA լրատվական գործակալությանը հայտնել Է իշխանությունների ու զինյալների միջեւ բանակցությունների համակարգող Ալի Յուսեֆը, անցած օրվա ընթացքում ելուզակային կազմավորումների շարքերում գտնվող հարյուրավոր մարդիկ ստուգում են անցել իրավապահ մարմիններում:
«Առնվազն հարյուր մարդ օգտվել Է համաներման վերաբերյալ նախագահի դեկրետից, նրանց թվում կան զինյալներ եւ դասալիքներ, որոնք խուսափում Էին զինապարտությունից»,-նշել Է նա:
Սիրիայի ազգային դրոշը հունվարի 11-ին բարձրացվել Է Դեյր Կանուն, Դեյր Մուկրին եւ Կֆիր Զեյթ բնակավայրերի վրա, որտեղ զինված խմբավորումների անդամներն անցել են բանակի կողմը: Սիրիական բանակի սակրավորները ականազերծում են ջրի այն աղբյուրների մատույցները, որոնք սպառնում Էին պայթեցնել ահաբեկիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



