Ուշադրություն՝ նիհարել ցանկացողներին: Յուրաքանչյուր առավոտ մեկ հավկիթ, և խնդիրը լուծված է
PHOTOԵրկար ժամանակ համարվում էր, որ հավկիթը վնասում է կազմվածքին, քանի որ պարունակում է շատ սպիտակուց, ճարպ ու խոլեսթերին: Ժամանակակից գիտությունն այս վարկածն ամբողջովին հերքում է:
Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը չի անդրադառնում մարդու արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա: Արյան մեջ խոլեստերինն արտադրվում է հենց օրգանիզմում եւ որևէ ուղիղ կապ սննդամթերքի ընդունման հետ գոյություն չունի: Խոլեսթերինի բարձր մակարդակի պատճառը համարվում է նյութափոխանակության խանգարումը, որը պայմանավորված է ներքին ու արտաքին գործոններով:
Եվրոպացի մի խումբ հետազոտողների անցկացված փորձն ապացուցել է, որ հավկիթի գործածումը նպաստում է քաշի նվազմանը:
Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշ ունեցող 152 կամավոր: Նրանց երկու խմբի են բաժանել՝ մի խմբի մասնակիցները նախաճաշին օրական երկու հավկիթ էին ուտում, իսկ մյուսներն ուտում էին բլիթներ: 8 շաբաթ անց մասնակիցներին համեմատել են ու պարզել, որ հավկիթով նախաճաշողների խմբում քաշի նվազումը 60%-ով բարձր էր, քան մյուս խմբում:
Հետազոտողները կարծում են, որ այս արդյունքը պայմանավորված է հավկիթի արագ հագեցնելու կարողությամբ, հավկիթ ուտելուց հետո երկար ժամանակ քաղցի զգացում չի լինում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: