Գիտնականները ցավազրկող նոր և սենսացիոն միջոց են հայտնաբերել
PHOTOՅուրաքանչյուր մարդ, ով ռոմանտիկ բնավորություն ունի, մելոդրամաների սիրահար է: Մելոդրամների դիտումը նպաստում է հանդուրժողականությանը, հայտնում է Daily Mail-ը: Ֆիլմերի դիտման ընթացքում ուրիշների ապրումների մեջ խորանալն օրգանիզմում էնդորֆինների աճ եւ քիմիական հզոր ռեակցիաներ է առաջացնում, որը ստիպում է առավել կիսել հարազատների հուզումները, ինչպես նաեւ դիմանալ սեփական ցավին:
Կամավորներին, ովքեր համաձայնել են մասնակցել փորձարկմանը, երկու խմբի են բաժանել: Առաջինին ցույց են տվել «Ստյուարտ. անցած կյանք» ֆիլմը, որն անտուն մարդու վերաբերյալ դրամատիկական պատմություն է: Երկրորդ խումբը չեզոք թեմաներով փաստագրական ֆիլմեր է դիտել:
Փորձարկման շրջանակում մարդկանց խնդրել են ծալված ոտքով հենվել պատին եւ այդ անհարմար դիրքում մնալ երկար ժամանակ: Նրանք, ովքեր այդ ընթացքում մելոդրամ են դիտել, կարողացել են այդ դիրքում անհամեմատ ավելի երկար մնալ: Հարցումները ցույց են տվել, որ փորձի մասնակիցները դիտման ընթացքում հուզական ամուր կապ են զգում հերոսների հետ:
Էնդորֆինի ազդեցություն է դիտարկվում նաեւ նրանց շրջանում, ովքեր կատակերգություններ են դիտել, երգել են կամ պարել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: